ՄԵՐ ԴԻՐՔԸ

Ունենալով կատարյալ դիրք Երևանի հենց սրտում, “Elysium Gallery” Հոթելը գտնվում է նրբագեղ մայրաքաղաքի ամենավառ՝ լավագույն մշակութային, պատմական և ժամանցի վայրերի կենտրոնում:

 

Օպերայի թատրոնն իր ոգեշնչող մթնոլորտով ու շրջակայքով` Կարապի լիճը, շքեղ Հյուսիսային Պողոտան և անզուգական Կասկադ համալիրը, գտնվում են ճիշտ մեր առջև: Հաշված րոպեների զբոսանքի ընթացքքում դուք կբացահայտեք ամենաբազմազան հուշանվերների խանութները, սրճարանները, ռեստորանները, բարերն ու գիշերային ակումբները, որ նախատեսված են ձեր անգնահատելի ժամանակն էլ ավելի հաճելի ու անմոռաց դարձնելու համար:

 

Ընտրելով միջազգային ու մշակութային մթնոլորտով ողողված մեր հոթելը` դուք մի կողմից կունենաք անմիջական ելք դեպի քաղաքի զբաղված կենտրոն, մյուս կողմից կվայելեք կատարյալ հանգիստ հոթելի խաղաղ պատերից ներս` ներքին բակում գտնվելու շնորհիվ: