“”MESSIEURS-DAMES” ԼԱՈՒՆՋ ԵՎ ԲԱՐ
Մենք ուրախ կլինենք կազմակերպել ձեր հանգիստը մեր լաունջ բարում, որտեղ ստեղծված է հանգստի կատարյալ միջավայր՝ մեղմ երաժշտության ներքո ձեր ընտրությանը ներկայացնելով խմիչքների լայն տեսականի:
Բարում անցկացրած տասը րոպեն նույնիսկ բավական կլինի ձեզ պլանավորելու ձեր ողջ օրը՝ մեր մշտապես թարմեցվող “Երևանի մշակութային իրադարձությունների” գրատախտակի շնորհիվ:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԼՈՖՏԱՅԻՆ ԳՈՏԻ
Մեր հատուկ նախագծված կոնֆերանս/հանդիպումների սրահը լիովին արդարացնում է մեր ձգտումը՝ ստեղծելու միջոցառումների և հանդիպումերի համար այնպիսի միջավայր, որը կդառնա ձեր դասընթացների, սեմինարների, կոնֆերանսների, գործնական բանակցությունների և շնորհանդեսների հաջողության երաշխիքը:
Անկախ ծավալից և բնույթից՝ լինի բանակցություն կամ շնորհանդես, ընթրիք կամ այլ տիպի հանդիպում, մենք կօգնենք անմոռաց դարձնել ձեր միջոցառումը:
ԿՈՆՖԵՐԱՆՍ ՍՐԱՀ
Կոնֆերանս դահլիճն իր նրբաճաշակ դիզայնով ներկայացնում է ժամանակակից սարքավորումներով հագեցած սրահ, որը կլինի ձեր տրամադրության տակ :
© 2022 elysiumgalleryhotel.com. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Պատրաստված է: AOODAX - ում