ՍԻՐԵԼԻ ՀՅՈՒՐ, ՍԻՐԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ, ՍԻՐԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ
Հայ լինելով՝ կապված ենք մեր հողին, ապրում և սիրում ենք Նոյի երկիր Հայաստան աշխարհի պատմական մայրաքաղաք Երևանն իր բոլոր յուրահատկություններով, և ուրախ ենք ձեզ հետ կիսել այս ամենը:
Աշխատելով մինի-մոդեռն հոթելի գաղափարի վրա, մենք ընտրել ենք “Առավելագույն հարմարավետություն ցածր գներով” բանաձևը, երաշխավորելու ձեր բոլոր հնարավոր կարիքների և պահանջների մաքսիմալ բավարարումը:
Նորից ու նորից գերազանցել ձեր ակնկալիքները, հիացնել ձեզ և կրկին մեզ հյուրընկալվելու ցանկություն առաջացնել – սա է մեր աշխատանքի նպատակը, որն ամբողջովին ուղղված է ձեզ անմոռանալի օրեր անցկացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղմանը:
Բարի գալուստ Հայաստան, Բարի գալուստ Երևան, Բարի գալուստ “Elysium Gallery” Հոթել:
Սրտանց Ձեր,
Elysium Gallery Հոթելի հիմնադիր
Արթուր Նազարյան
© 2018 elysiumgalleryhotel.com. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Պատրաստված է: AOODAX - ում