Բարի գալուստ բուտիկ հոթել “Էլիզիում Գելերի”,
Հայաստանի հմայիչ մայրաքաղաք Երևանի հենց սրտում, Օպերայի թատրոնի, Հյուսիսային և Մաշտոց պողոտաների անմիջական հարևանությամբ, Ձեզ է ողջունում “Էլիզիում Գելերի” նորաբաց մոդեռն բուտիկ հոթելը:
Հաշվի առնելով հյուրընկալության բոլոր նրբություններն ու ավանդույթները և հիմնվելով սեփական հաջող փորձի վրա` մեր պրոֆեսիոնալ թիմի հետ միասին ստեղծել ենք միաջազգային որակին և չափանիշներին համապատասխանող հյուրանոցային առաջարկ և սպասարկում` ներդաշնակելով բարձր որակ ու խելամիտ գին:
Մեր հյուրընկալ և պրոֆեսիոնալ բազմալեզու թիմը միշտ պատրաստակամ է Ձեր արձակուրդը, տուրիստական կամ բիզնես այցը մեր պատմամշակութային մայրաքաղաք դարձնել առավել նպատակային և ոգեշնչող:
Էլիզիում Գելրի նորաոճ, դինամիկ և նրբաճաշակ հարդրված 12 սենյակները կոչված են հյուրերին ապահովել առավել տրամադրող և հարմարավետ միջավայր : Իսկ տարաբնույթ հանդիպումների կազմակերպման և անցկացման համար հոթելը ստեղծել է հատուկ նախագծած և սարքավորած, 30 մասնակցի համար լոֆտային գոտի (80մ2):
© 2022 elysiumgalleryhotel.com. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Պատրաստված է: AOODAX - ում